Home / Հայաստան / Ակտիվիստների դեմ վճիռը ուղերձ էր նախագահական ընտրություններից առաջ. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստների դեմ վճիռը ուղերձ էր նախագահական ընտրություններից առաջ. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվսիտներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի գործով դատավճռի հրապաարկումից հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանի բակում հավաքված Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել, երիտասարդների նկատմամբ կայացրած վճռի դեմ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատարանի բակում հայտարարել է, որ քաղաքացիական հասարակությունը, Հայ Ազգային Կոնգրեսը պետք է ակտիվորեն իր դիրքորոշումը ցույց տա` հստակ ապացուցելու միջազգային հանրությանը և հայաստանյան հանրությանը, որ սա հստակ քաղաքական հետապնդում է Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ:

«Սա հստակ քաղաքական հետապնդում է, որը նպատակ ունի նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսին, քաղաքացիական հասարակությանն այսպես մի հատ վիրտուալ ահաբեկման ենթարկել` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստների: Մենք այսօր պետք է հստակ ցուցադրենք, որ սերժանտական այդ ուղերձը չենք ընդունում: Մենք շարունակելու ենք մնալ պայքարի մեր դիրքերի վրա, մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից Սարգիս Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ թեև այս դատավճիռը չէր կանխատեսել, բայց կանխատեսել էր, որ դատավորը պետք է նույն անողնաշարությունը դրսևորի, որը դատախազն ու նախաքննական մարմինը դրսևորեցին:

«Որովհետև իրենք չեն կարող Սերժիկ Սարգսյանի կամ Նեմեց Ռուբոյի ու դրանց նմանների ռեժիմից իրանց անկախ պահեն, որովհետև եթե իրանք փորձեն անկախ պահել, կարժանանան նույն Մարգար Օհանյանների, Թամամյանների ճակատագրին: Իրենք վախկոտ մարդիկ են, իրենք վախում են սեփական կաշվի համար, ու դա է պատճառը, որ իրանք սենց լկտիություն են դրսևորում: Չնայած, դա իրենց չի ազատում պատասխանատվության  բաժնից»,- ասել է Սարգիս Գևորգյանը: