Home / Հայաստան / Արմավիրում փոխհրաձգություն է եղել, պնդում է թերթը. ոստիկանությունը հերքում է

Արմավիրում փոխհրաձգություն է եղել, պնդում է թերթը. ոստիկանությունը հերքում է

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, որտեղ եզդիներ են բնակվում, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, արդյունքում եղել են նաև վիրավորներ, գրում է «Հրապարակը»:

Դեպքի վերաբերյալ թերթը փորձել է մանրամասներ պարզել ոստիկանությունից, սակայն այստեղից հայտնել են, որ փոխհրաձգություն չի եղել: Ըստ ոստիկանության՝ մի խումբ գյուղացիներ վիճել են: Դեպքից որոշ ժամանակ անց վիճող կողմերից մեկը` 50-55 տարեկան մի տղամարդ, հասել է տուն և ինֆարկտ ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չի հաջողվել կյանքը փրկել: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանները դեռ չէին պարզել դեպքի մանրամասները: