Home / Տեսանյութեր / Թուրքիան և Բրիտանիան հայտնվել են ամենաալարկոտ երկրների ցուցակում

Թուրքիան և Բրիտանիան հայտնվել են ամենաալարկոտ երկրների ցուցակում

Գիտնականների միջազգային խումբը վերլուծել է վերջին տասնամյակում տարբեր երկրների բնակիչների ֆիզիկական ակտիվության վիճակագրական տվյալները: Հետազոտության արդյունքում հաջողվել է պարզել ֆիզիկապես ակտիվ և ոչ ակտիվ բնակչության տոկոսային հարաբերակցությունը (ալարկոտության ցուցիչ):

Գիտնականների տվյալներով` ֆիզիկական ակտիվության բացակայությունը դառնում է 6-10% հիվանդությունների, այդ թվում` սրտային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի որոշ տեսակների պատճառ ողջ աշխարհում: 2008 թվականին այն 5,3-57 մլն մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Ըստ ալարկոտության ցուցիչի` աշխարհի ամենանվազ ակտիվ երկիրը Սվազիլենդն է: Ֆիզիկապես պասիվ երկրների թվում են նաև Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան: Առավել ակտիվ են Բանգլադեշի և Մոզամբիկի  քաղաքացիները: