Գլխավոր / Տեսանյութեր / Օբաման պատմել է՝ երբ է ԱՄՆ-ն հարձակվելու Իրանի վրա

Օբաման պատմել է՝ երբ է ԱՄՆ-ն հարձակվելու Իրանի վրա

Մոտ կես տարի հետո իրանցի գիտնականները չափազանց մոտ կլինեն միջուկային զենքի ստեղծմանը, ինչը կստիպի ԱՄՆ-ին հարված հասցնել Թեհրանին, գրում է MigNews-ը: Պարբերականի տվյալներով՝ իրադարձությունների նման զարգացման հեռանկարի մասին կարծիք է հնչեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելում տեղի ունեցած փակ քննարկումների ժամանակ:

Միաժամանակ Վաշինգտոնը արգելել է Իսրայելին առաջինը հարված հասցնել Իրանին մինչև նշված ժամկետը, քանի որ այդ դեպքում ամերիկացիները միջազգային թատերաբեմում հնարավորություն չեն ունենա օգնել Իսրայելին: Իր գործընկերներին հանդարտեցնելու նպատակով Սպիտակ Տունը առայժմ որոշել է Իսրայելին ռազմական օգնության փաթեթ տրամադրել:

Այդուհանդերձ, իսրայելցի քաղաքական գործիչները չեն պատրաստվում հրաժարվել ռազմական հռետորաբանությունից: Մասնավորապես, վարչապետ Բենիամին Նետանյահուն անհրաժեշտ է համարում ռազմական միջամտությունը, իսկ Արևմուտքի կողմից ներկայումս կիրառվող պատժամիջոցներն, ըստ նրա անիմաստ են: