Home / Տեսանյութեր / 3-րդ հարկից ընկած 71-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում

3-րդ հարկից ընկած 71-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում

Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից մարմնական վնասվածքներով  բուժօգնության է տեղափոխվել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանը, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալ:

Պարզվել է, որ նա ընկել է նշված շենքի 3-րդ հարկից:

Նույն օրը, ժամը  12.30-ին, Սերգեյ Շախմուրադյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: