Home / Տեսանյութեր / Երիտասարդը տեսանյութից ճանաչել է իր ավազակային հարձակում կատարողին

Երիտասարդը տեսանյութից ճանաչել է իր ավազակային հարձակում կատարողին

Օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և  Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման էին ենթարկել 21-ամյա  Ժորա Հ.-ին, 19-ամյա Կարեն Գ.-ին, 22-ամյա Մուշեղ Ա.-ին և 18-ամյա Արթուր Զ.-ին:

Պարզվել էր, որ հուլիսի 20-ին նրանք խաբեությամբ, իբր պարզաբանումների համար, 21-ամյա Էդգար Հ.-ին տարել էին Շիրակի փողոցի վերջնամաս, որտեղ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Գ.-ն Էդգար Հ.-ի պարանոցից հափշտակել էր ոսկյա շղթան` խաչով:

Ոստիկանների բացահայտած կողոպուտի դեպքը, սակայն, այդքանով չի ավարտվել. օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի  բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդներին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը ս/թ փետրվարի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի պետհամալսարանի լսարանից իրեն կանչել է դուրս և ատրճանակի, այնուհետև դանակի սպառնալիքով հափշտակելով իր պարանոցի ոսկյա շղթան, ձեռքի ոսկյա ապարանջանն ու ոսկյա մատանին՝ դիմել է փախուստի:

Նախաքննությունը շարունակվում է: