Home / Տեսանյութեր / Լևոն Բարսեղյանը հրաժարվել է «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագրի պաշտոնից

Լևոն Բարսեղյանը հրաժարվել է «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագրի պաշտոնից

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի և asparez.am կայքի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը կասեցրել է իր աշխատանքը վերոնշյալ ԶԼՄ-ներում:

Այս մասին ասված է Բարսեղյանի տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ Բարսեղյանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն է:

«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ես Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրել եմ իմ թեկնածությունը, իսկ այսօրվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, չկամենալով «Գյումրի-Ասպարեզ»  օրաթերթի և www.asparez.am տեղեկատվական կայքի խմբագրի դիրքով գերազանցություն ունենալ այլ թեկնածուների նկատմամբ, ժամանակավոր և կամավոր կասեցնում եմ իմ աշխատանքը այդ ԶԼՄ-ներում որպես խմբագիր մինչև 2012 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ», – ասված է Բարսեղյանի հայտարարության մեջ: