Home / Տեսանյութեր / Վրաստանում վթարի ենթարկված կինը տեղափոխվել է Հայաստան. նրա հետ եղած երեխան դեռ Թբիլիսիի հիվանդանոցում է

Վրաստանում վթարի ենթարկված կինը տեղափոխվել է Հայաստան. նրա հետ եղած երեխան դեռ Թբիլիսիի հիվանդանոցում է

Վրաստանում ավտոպատահարի հետևանքով տուժած Լիլյա Մովսիսյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Քութայիսի քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վրաստանի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում եղել են ՀՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ավտոմեքենայի վարորդի հետ:

Պարզվել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել:

Պատահարի հետևանքով ուղևորներ 31-ամյա Լիլյա և 8-ամյա Մարի Մովսիսյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է տուժածներին օգնելու համար:

Վրաստանում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը  հաղորդեց, որ Մարի Մովսիսյանը գտնվում է Թբիլիսիի Իաշվիլու անվան մանկական հիվանդանոցում, Լիլյա Մովսիսյանը` Քութայիսի քաղաքի հիվանդանոցում:

Օգոստոսի 22-ին, ժամը 04.45-ին տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով Վրաստան է մեկնել ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կ. Աթոյանի ղեկավարած խումբը` ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով:

Ժամը 10.30-ին Աթոյանը Թբիլիսիից տեղեկացրեց, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, որոշել են երեխայի տեղափոխումն ավելի ուշ իրականացնել: