Home / Տեսանյութեր / Ռուսաստանում Ելցինի արձանի վրա կապույտ ներկ են լցրել

Ռուսաստանում Ելցինի արձանի վրա կապույտ ներկ են լցրել

Եկատերինբուրգ քաղաքում անհայտ անձինք կապույտ գույնի ներկ են լցրել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի արձանի վրա և պոկել «Ելցին» գրառման որոշ տառեր:

Կոմունալ ծառայությունների աշխատակիցները փորձում են մաքրել արձանը: Տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից: Աշխատանքներ են տարվում արձանը պղծած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ելցինի արձանը բացվել է 2011թ. փետրվարին: Արձանի հեղինակը քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: