Home / Տեսանյութեր / Pussy Riot խմբի անդամների պատվին փողոցներ են հայտնվել

Pussy Riot խմբի անդամների պատվին փողոցներ են հայտնվել

Ռուսաստանյան Կրասնոյարսկում ակտիվիստները մի քանի փողոցներում Pussy Riot խմբի անդամների անուններով ցուցատախտակներ են փակցրել: Փողոցները «վերանվանել են» 2 տարվա ազատազրկման դատապարտված Նադեժդա Տոլոկոննիկովայի, Մարիա Ալյոխինայի և Եկատերինա Սամուցևիչի պատվին:

Այդ մասին իր բլոգում պատմել է «Սոլիդառնոստ» շարժման ակտիվիստ Դենիս Ստյաժկինը: Նրա խոսքով՝ ակցիան անցկացրել է «Միգրեն» արտ-խումը:

Ցուցատախտակները փակցվել են այն փողոցներում, որտեղ եկեղեցիներ կան: