Home / Հայաստան / Վրաստանում Սահակաշվիլիին «Դավայ դո սվիդանյա» ասացին (Տեսանյութ)

Վրաստանում Սահակաշվիլիին «Դավայ դո սվիդանյա» ասացին (Տեսանյութ)

Համացանցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին նվիրված տեսանյութ է հայտնվել, որում հնչում է վերջերս հայտնի դարձած ադրբեջանական մեյխանա կատարողների «Դավայ դո սվիդանյա» արտահայտությունը:

Տեսանյութում մի խումբ վրացի տղամարդիկ ավանդական սեղանի շուրջ նստած հերթականությամբ քառյակներ են կատարում: Նրանք դիմում են հեռուստացույցին, որում Սահակաշվիլին մեկ իր փողկապն է ծամում, մեկ գրկախառնված է մերսողի հետ:

Տղամարդիկ խնդրում են Սահակաշվիլիին «չվախեցնել Ռուսաստանի Դաշնությամբ», «հեռանալ», նրանք, միաժամանակ, բռունցքներն են թափ տալիս էկրանի ուղղությամբ:

Տեսանյութում երեկոյի մասնակիցները նաև երգում են. «Միշա, դու ամպերում ես սավառնում, մարդկանց մահակներով ես քշում, հեռացիր: Ստիպում ես ազգին գոռալ «Միշա», հիմարություններ ես պատմում, աթոռովդ հանդերձ քեզ դուրս կտանենք, հոգնել ենք քեզնից»:

Տեսանյութը YouTube կայքում օգոստոսի 26-ին տեղադրել էր TheUshangi օգտատերը:

Տվյալ կայքում նա «Մաեստրո» ընդդիմադիր հեռուստաալիքի լրագրող, վրացական անկախ «202» հեռուստաընկերության հիմնադիր Շալվի Ռամիշվիլիի ալիքն է աշխատացնում: Արդյոք Շալվա Ռամիշվիլին տվյալ տեսանյութի հեղինակն է, հայտնի չէ: