Home / Տեսանյութեր / Մինչև սեպտեմբերի 2-ը օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Մինչև սեպտեմբերի 2-ը օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Օգոստոսի 29-ին Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես  առանց տեղումների եղանակ:  Օգոստոսի 30-31-ին հյուսիսային շրջաններում,  սեպտեմբերի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Օդի ջերմաստիճանը օգոստոսի  30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին աստիճանաբար  կնվազի 7-9 աստիճանով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Երևանում օգոստոսի 29-31-ը  սպասվում է  առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-ին և 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: