Home / Տեսանյութեր / Yahoo-ի տնօրենին հեռացրել են «հանրապետականների զվարճանքի» մասին խոսելու համար

Yahoo-ի տնօրենին հեռացրել են «հանրապետականների զվարճանքի» մասին խոսելու համար

Ամերիկյան Yahoo ինտերնետ ընկերության Վաշինգտոնյան բաժնի տնօրեն Դեյվիդ Չելիանը ազատվել է աշխատանքից ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Միթ Ռոմնիի և Հանրապետականների հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն անելու համար: «Վաշինգթոն փոստի» փոխանցմամբ՝ խոսելով օրերս տեղի ունեցած հանրապետականների համագումարի և Իսահակ փոթորկի մասին, Չելիանը հայտարարել էր, որ «մինչ սևամորթները խեղդվում են հանրապետականները Ռոմնիի գլխավորությամբ զվարճանում են»: Yahoo-ի ղեկավարությունն արդեն ներողություն է խնդրել այս խոսքերի համար: