Home / Տեսանյութեր / «Ա1+»-ը եթերաժամ կստանա՞ «Արմնյուզում»

«Ա1+»-ը եթերաժամ կստանա՞ «Արմնյուզում»

«Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերությունները համագործակցելու են: Համաձայն «Արմնյուզի» տարածած հաղորդագրության, վաղը ժամը 11-ին  «Գոլդեն Թուլիփ Երևան»հյուրանոցի Վիվալդի սրահում տեղի կունենա «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանի և հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ վերջիններս կպատմեն համագործակցության նոր ծրագրերի մասին:

Epress.am-ի տեղեկություններով, «Ա1+»-ի «Այբ-ֆե» լուրերի թողարկումը տեղ կգտնի «Արմնյուզի» եթերային ցանկում, իսկ թողարկումը կվարի Արամ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ը 2010 թվականի դեկտեմբերի 16-ին «Ա1+» հեռուստատեսությանը հեռարձակման արտոնագիր չի տրամադրել՝ մրցույթում հաղթող ճանաչելով «Արմնյուզին»: