Home / Հայաստան / Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաղթել. հաջորդ մրցակիցը Ռուսաստանն է

Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաղթել. հաջորդ մրցակիցը Ռուսաստանն է

Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաջող ելույթ ունենալ Ստամբուլում անցնող Շախմատային օլիմպիադայում:

Այսօր մեր թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Իրանի ընտրանուն: Հայաստանցիներին հաղթանակներ պարգևեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան, ով Ստամբուլում հիանալի է հանդես գալիս: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին:

Նշենք, որ Մարիա Կուրսովան մրցաշարին հանդես եկող բոլոր 4-րդ տախտակներից ամենաշատ միավորն է վաստակել՝ 7,5 9-ը հնարավորից:

Այժմ հայաստանցիները 14 միավորով 6-րդ տեղում են: Նշենք, որ առջևում գտնվող երեք թիմերը նույնքան միավոր են վաստակել և հայաստանցիներից առաջ են լրացուցիչ ցուցանիշներով: Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 15 միավոր, առաջատարը 16 միավորով Չինաստանն է: Վաղը հայաստանցիներին լուրջ փորձություն է սպասում. մրցակիցը Ռուսաստանի ընտրանին է: