Home / Տեսանյութեր / Պուտինի տաջիկ երկրպագուն առաջարկում է շնորհավորել իր կուռքին նոր ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՎ

Պուտինի տաջիկ երկրպագուն առաջարկում է շնորհավորել իր կուռքին նոր ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՎ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տաջիկ երկրպագու Տոլիբջոն Կուրբանխանովը որոշել է շնորհավորհել իր կուռքի գալիք 60-ամյակը՝ նրան նվիրելով հերթական տեսահոլովակը:

Youtube-ում տեղադրված տեսահոլովի տակ արված գրառման մեջ ասված է. «Հոկտեմբերի 7-ին ընդդիմությունը հանրահավաքի կոչ է անում,իսկ Տոլիբջոն Կորբանխանովը կոչ է անում իր երգի տկ ամբողջ երկրով նշել Վլադիմիր Պուտինի հոբելյանը»:

«07.10.52 թիվ. Հզոր Լենինգրադ. Սովորական մայր Մարիան ունեցավ Վլադիմիրին, չէր կարող անգամ ենթադրել…»,- երգում է Պուտինի երկրպագուն: Կադրում երևում է նաև Կուրբանխանովի ձեռքի ժամացույցը, որի վրա գրված է «Ես սիրում եմ Պուտինին»:

Հիշեցնենք, որ իր նախկին տեսահոլովակում, որը նկարահանված էր Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ, Կուրբանխանովը կոչ էր անում ընտրել «Աստծո մարգարեին» և բազմամյա «գործակալ» «ՎՎՊ»-ին:

Կուրբանխանովը համոզում էր ռուսաստանյան ընտրողներին, որ մարտի 4-ին, Պուտինից բացի, նրանք այլընտրանք պարզապես չունեն:

Նշենք, որ ընմդդիմադիր բլոգերները իրենց գրառումներում նշումէին,որ ավելի վատ հակագովազդ դժվար է պատկերացնել:

Հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին իր բլոգում գրել էր. «Տոլիբջոն Կուրբանխանովը հեշտ ու հանգիստ կերցրել է և Վոլոդինին, և Գովորուխինին և Մոդելյեր Յուդաշկինին»` նկատի ունենալով նախագահի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ով մշակում է Պուտինի քարոզչության ռազմավարությունը, ինչպես նաև նրա նախընտրական շտաբի ղեկավար, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինին և վարչապետի վստահված անձ, մոդելյոր Վալենտին Յուդաշկինին:

«Չգիտեմ` արդյոք այս տեսահոլովակի համար վճարել են Վ.Վ. Պուտինի նախընտրական ֆոնդից, թե ոչ, բայց ամեն դեպքում առաջարկում եմ տարածել այն որտեղ որ հնարավոր է»,- գրել էր Նավալնին: