Home / Տեսանյութեր / Հալեպում բախումների ընթացքում հայ է զոհվել

Հալեպում բախումների ընթացքում հայ է զոհվել

Հալեպում բախումների ընթացքում զոհվել է մեկ հայ: Ինչպես News.am-ին հայտնել է հայկական համայնքի աղբյուրը, Նոր Գյուղ թաղամասում  զոհված տղամարդու անունը ճշտվում է: Բախման և պայթյունի հետևանքով վնասվել է հայերին պատկանող անշարժ գույքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չեն եղել: Հալեպի Քուրա Արդիա թաղամասում պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին: Ավերվել էին երկու հիվանդանոցների շենքերը, ինչպես նաև դպրոցներ և բնակելի տներ:

Ըստ նախնական տվյալների` զոհվել է  27 խաղաղ բնակիչ, 64-ը` վիրավորվել: Ըստ սիրիական տեղեկատվական Sana գործակալության` ահաբեկիչները տոննայից ավելի պայթուցիկ են կիրառել, որը տեղակայված է եղել միկրոավտոբուսում:

Զոհվածների թվում են երկու հիվանդանոցների բժշկական անձնակազմերը: Ըստ հայկական համայնքի ներկայացուցչի` հայկական թաղամասերում իրավիճակը  նույնն է: