Home / Հայաստան / Հայերը Փարիզում Ալիևի համար «անակնկալ» կպատրաստեն

Հայերը Փարիզում Ալիևի համար «անակնկալ» կպատրաստեն

Երբ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 18-ին ժամանի Փարիզ, հազարավոր հայեր պետք է դիմավորեն նրան «դու ես գլխավոր դահիճը» (Hatchet Man-in-Chief) պաստառներով և արյունոտ կացիններով: Այս մասին Կալիֆոռնիայում հրատարակվող Armenian Life պարբերականի էլեկտրոնային տարբերակում գրում է վերլուծաբան Հարութ Սասունյանը: Նրա խոսքով՝ ուշագրավն այն է, որ բոլոր երեք լեզուներով էլ՝ ադրբեջաներենով, հունգարերեն և թուրքերեն «balta» բառը նշանակում է կացին:

Սասունյանի կարծիքով` բողոքի ակցիայի ժամանակ ֆրանսահայերը չպետք է էներգիա ծախսեն այնպիսի անիմաստ կարգախոսներ հնչեցնելու վրա, ինչպիսին են՝ «Ամոթ Բաքվին», «Ամոթ Հունգարիային»: Փոխարենը նրանք պետք է կարևոր հաղորդագրություն փոխանցեն այն մասին, որ Արցախը պետք է որպես անկախ պետություն ճանաչվի, քանի որ հայ բնակչությունը չի կարող ապրել կացնով մարդասպաններին հերոսացնող ռեժիմի տակ:

Լուսանկարը՝ armenianweekly.com