Home / Տեսանյութեր / Մեքենան բախվել է լոլիկով բեռնված տրակտորի կցորդին. վարորդները զոհվել են

Մեքենան բախվել է լոլիկով բեռնված տրակտորի կցորդին. վարորդները զոհվել են

Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին անվադողի անսարքության պատճառով կայանված «Տ-82» մակնիշի լոլիկով բեռնված տրակտորի կցորդին:

Բախման հետևանքով տրակտորի` նորոգման աշխատանքներ կատարող վարորդը`   1962 թ. ծնված Մեսրոպ Առաքելյանը, մահացել է տեղում, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1972 թ. ծնված Ալֆրեդ  Սինոսյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Կատարվում է նախաքննություն: