Home / Հայաստան / «Պատիժը ակնհայտ համարժեք չէ». ԲՀԿ-ականը միացավ ՀԱԿ-ի ակտիվիստների համար ակցիային

«Պատիժը ակնհայտ համարժեք չէ». ԲՀԿ-ականը միացավ ՀԱԿ-ի ակտիվիստների համար ակցիային

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր մասնակցել է ՀՀ դատախազության մոտ ամեն ուրբաթ անցկացվող ակցիային՝ ի պաշտպանություն 2-ից 6 տարի ազատազրկման դատապարտված Հայ Ազգային Կոնգրեսի 4  ակտիվիստների:

«Ես, որպես Մարդու Իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, չէի կարող չմիանալ նրանց պաշտպանության ակցիային: Մարդու իրավունքները պետք է լինեն գերակա արժեք: Ներկա եմ գտնվելու այն բոլոր միջոցառումներին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները՝ անկախ այն բանից, թե որ կուսակցությունն է այդ միջոցառումները կազմակերպում», – ասել է Վարդանյանը:

ԲՀԿ-ական գործիչն ընդգծել է, որ տղաներին տրված պատիժը ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին:

Ակցիայի ժամանակ հնչեցրած իր ելույթում Լևոն Զուրաբյանը նկատել է, որ եթե քաղբանտարկյալ տղաները ազատ չարձակվեն, ապա ներքաղաքական իրավիճակը կսրվի, Հայաստանի միջազգային վարկը կվնասվի, ճնշումները իշխանությունների վրա կմեծանա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Լևոն Զուրաբյանը կոչ էր արել այլ խմբակցությունների ներկայացուցիչներին ևս միանալ ակցիաներին: