Home / Հայաստան / «Վերացնել խախտումը». ՀԱԿ-ն առաջարկում է միանգամից քվեարկել օրինագծերի համար

«Վերացնել խախտումը». ՀԱԿ-ն առաջարկում է միանգամից քվեարկել օրինագծերի համար

ՀԱԿ-ը պահանջում է, որպեսզի օրինագծերի քվեարկությունը ԱԺ-ում կազմակերպվի ԱԺ կանոնակարգ օրենքի 29-րդ կետի համաձայն, այսինքն՝ քվեարկությունը սկսվի հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո:

Այժմ, սակայն, ԱԺ նիստը նախագահողը առաջնորդվում է 61-րդ հոդվածով և քվեարկության մոտավոր ժամանակն է հայտարարում հիմնականում ելույթի հաջորդ օրը: Սա, ըստ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի, հատուկ է արվում, որպեսզի պատգամավորները պարտավորված չզգան գալ ամեն նիստին:

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ Մանուկյանը հայտարարել է, որ ԱԺ  5-րդ գումարման նստաշրջանում ընդդիմությունը պետք է հետամուտ լինի այս ընթացակարգային խախտումը վերացնելուն:

Այս բողոքի մասին մեկնաբանություն տալով՝ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը համաձայնել է Մանուկյանի հետ և նկատել, որ խախտում կա, և դա դիտավորյալ է թույլ տրվում:

«Մեծամասնության (ՀՀԿ-ի) պատգամավորների մեծ մասի համար ԱԺ-ն հիմնական գործ չէ, և նրանք շատ են բացակայում նիստերից, ուստի նրանց համար է քվեարկությունը առավոտյան նշանակվում: Դա գիտենք:  Այո, պետք է փոխվի, բայց սա մեծ սկզբունքային հարց չէ, քանի որ իմ նպատակը պատգամավորներին զոռով ԱԺ բերելը չէ, այլ մի լավ գործ անելը», – ասել է Աղվան Վարդանյանը:

ՀԱԿ-ի առաջարկը ընթացակարգի խախտումը կանխելու մասին ողջունել է նաև ԲՀԿ անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա ասել է, որ ճիշտ կլինի, որպեսզի քվեարկությունը օրինագծի համար տեղի ունենա այն քննարկելուց անմիջապես հետո: