Home / Տեսանյութեր / Ֆրանսիան «FEMEN»-ին քաղաքացիություն է տվել

Ֆրանսիան «FEMEN»-ին քաղաքացիություն է տվել

Ֆրանսիական արդարադատությունը ուկրաինական FEMEN կանանց շարժումը Ֆրանսիայի Հանրապետության տարածքում պաշտոնապես գրանցելու մասին ծանուցում է տվել, korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության մամլո ծառայությունը:

«Գրեթե միաժամանակ Ուկրաինայի արդարադատությունը երկրորդ անգամ հրաժարվել է օրինականացնել FEMEN շարժման գործունեությունը, ըստ էության, մեղադրելով կազմակերպությանը էքստրեմիզմի մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«FEMEN շարժումը վաղուց համաշխարհային քաղաքացիություն է ձեռք բերել, ինչը թույլ է տալիս մեզ հանդուրժողաբար մոտենալ հարազատ չինովնիկների որոշումներին»,-նշում են ակտիվիստները: