Home / Հայաստան / Գյումրեցիները՝ նախկին քաղաքապետի մասին. «Այ սուտի հավատացյալ, քանի՞ դիակ կա վրեդ»

Գյումրեցիները՝ նախկին քաղաքապետի մասին. «Այ սուտի հավատացյալ, քանի՞ դիակ կա վրեդ»

Գյումրիի ընտրությունների աղմուկը չի հանդարտվում: Նոր տեղեկություններ են ստացվում գյումրեցիների կողմից քվեաթերթիկների վրա արված գրառումների մասին, որոնք աչքի են ընկնում ոչ միայն հումորով, այլև տարբեր թեկնածուների հասցեին վիրավորական արտահայտություններով, գրում է «Հրապարակը»:

Հանձնաժողովների անդամներից մեկը թերթին պատմել է, որ եղել են ռեպլիկներ գործող քաղաքապետի, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի, ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանի և ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին:

Վարդան Ղուկասյանի հասցեին գրել են. «Վերջը քեզնից պրծանք», «Այ սուտի հավատացյալ, քանի՞ դիակ կա վրեդ», «Այ շիզոֆրենիկ, պրծանք քեզնից»: Սուքիաս Ավետիսյանի հասցեին. «Սուքո, էս ի՞նչ խաղեր կուդաս Հոսոյի համար», Մարտուն Գրիգորյանի մասով հիմնականում եղել են ԲՀԿ-ին դավաճանելու և այլ թեկնածուի պաշտպանելու մեղադրանքներ: