Home / Հայաստան / «Կրոնական կենտրոններն այլևս սրբություն չեն». Հալեպի հայկական եկեղեցու ներկայացուցիչը չի հավատում դրան

«Կրոնական կենտրոններն այլևս սրբություն չեն». Հալեպի հայկական եկեղեցու ներկայացուցիչը չի հավատում դրան

Սիրիայի եկեղեցիները և մզկիթները, որոնք հանդիսացել են երկրի բազմազան կրոնական համայնքների խորհրդանիշները, այլևս սրբություն չեն, գրում է AFP-ն՝ ներկայացնելով նախորդ շաբաթվա վերջին Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները:

Հինգշաբթի ապստամբները նռնակներ էին նետել Հալեպի Հայ առաքելական եկեղեցին շրջապատող պատի վրա՝ փորձելով այդկերպ անցնել Միդան կենտրոնական թաղամաս, որտեղ զինված բախումներ էին սկսվել ապստամբների և կառավարական ուժերի միջև նշված վայրում գտնվող Անսար մզկիթի գրավման համար:

Հոդվածագիրը նշում է, որ Սուրբ Գրիգոր եկեղեցին ճակատամարտի դաշտի էր վերածվել, երբ ապստամբները, դուրս գալով Սուլեյման ալ-Հալաբի փողոցում գտնվող իրենց ապաստարաններից, զինված դիմադրության էին հանդիպել բանակի կողմից: Ապստամբները ստիպված էին եղել նահանջել փլուզված պատի միջով, քանի որ եկեղեցու բակում զրահապատ մեքենան կրակի մեջ էր հայտնվել:

Քանի որ քաղաքային ծառայությունները ներկայումս կաթվածահար վիճակում են, տեղի բնակիչները որոշել էին չդիմել հրշեջ ծառայությանը՝ փոխարենը սկսել էին ինքնուրույն մարել կրակը:

Բազմաթիվ ապստամբների մահվան պատճառ դարձած դաժան բախումներից հետո, բանակը հետ է գրավել մզկիթը ապստամբներից: Նրա խոսքով՝ ապստամբներն սկսել էին օգտագործել մզկիթը որպես ապաստարան 20 օր առաջ, այն բանից հետո, երբ իմամը լքել էր Հալեպը:

Հայ առաքելական եկեղեցու խոսնակը պատմել է AFP-ին, որ չի հավատում, թե ապստամբները կամ կառավարական բանակի ներկայացուցիչները կարող էին դիտավորյալ հարձակում գործել եկեղեցու վրա:

«Սիրիացիները չեն անում նման բան: Կապ չունի, թե որ կողմում են նրանք, սիրիացիները միշտ հարգում են կրոնական կենտրոնները՝ մզկիթները կամ եկեղեցիները», – նշել է նա:

Նրա խոսքով՝ այս տարածքում կռիվները սկսվել են նախորդ շաբաթ, և եկեղեցին դժբախտաբար պարզապես հակամարտության կենտրոնում է հայտնվել:

Սիրիայի առևտրային կենտրոն Հալեպը վերջին երկու ամիսների ընթացքում Ասադի ռեժիմի դեմ ծավալվող պայքարի հետևանքով դարձել է բախումների կենտրոնական վայրերից մեկը: Քաղաքի հիմնական ծառայությունները՝ ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտաբ օգնություն, հիմնականում չեն գործում: