Home / Տեսանյութեր / Թուրքիայում բանտից խորհրդարան ընտրված կնոջը կրկին ազատազրկում է սպառնում

Թուրքիայում բանտից խորհրդարան ընտրված կնոջը կրկին ազատազրկում է սպառնում

Թուրքիայի քրդամետ «Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցության (BDP) պատգամավոր 37-ամյա Սեբահաթ Թունչելը 8 տարվա և 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական Բանվորական կուսակցության անդամ լինելու մեղադրանքով համաձայն:

Եթե Վերաքննիչ դատարանը հաստատի վճիռը, Թունչելը կկորցնի պատգամավորական մանդատը: Այս պահին նա ազատության մեջ է, սակայն նրան արգելվել է լքել երկիրը:

Նշենք, որ Թունչելն ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ է, զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ: Աշխատել է միջազգային իրավապաշտպան այնպիսին կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «UNDP»-ն և «Amnesty International»-ը: 2006 թվականին թուրքական իշխանությունները Թունչելի դեմ դատական գործ սկսեցին Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ լինելու կասկածների համաձայն: 2007 թվականին նա բանտից իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրություններին, և, ստանալով 93,000 քվե, ընտրվել է, որից հետո ազատ է արձակվել 2007-ի հուլիս ամսին:

Նա թուրքական խորհրդարանում հայտնված ամենաերիտասարդ կին պատգամավորն է և Թուրքիայի պատմության մեջ առաջին մարդը, ով խորհրդարան է մտել բանտից: