Home / Հայաստան / Նախաձեռնությունը պահանջում է պատասխանատվության կանչել Վարդան Այվազյանին

Նախաձեռնությունը պահանջում է պատասխանատվության կանչել Վարդան Այվազյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև նրա կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների պարզելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով նախաձեռնություն է ստեղծվել Facebook-ում:

«Վարդան Այվազյանը պետք է պատասխան տա» նախաձեռնությունը կոչ է անում նաև ՀՀ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին՝ քննության առնել Ազվազյանին  պատգավորական մանդատից զրկելու հարցը:

Նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց նախաձեռված ստորագրահավաքը տրաբանական շարունակությունն է պատգամավորի դեմ ստացված ապացույցի՝ Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշման, որը պարտավորեցնում է նրան 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Global Gold Mining» ընկերությանը: