Home / Հայաստան / Հայաստանից 17 միլիարդ են դուրս բերել. ցուցակները դեռ չեն հրապարակելու

Հայաստանից 17 միլիարդ են դուրս բերել. ցուցակները դեռ չեն հրապարակելու

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ 10 տարի առաջ իր գործունեությունը սկսած «Մհերի դուռ» կազմակերպությունը «հատուկ» ցուցակներ ունի, որտեղ «արտացոլված» են ՀՀ, ինչպես նաև ԼՂ քաղաքական էլիտայի ֆինանսական և մնացած շարժերը խիստ ստույգ թվային տեսքով՝ 1994 թվականից սկսած: Ցուցակները երեքն են. առաջինը վերաբերում է քաղաքական գործիչներին, երկրորդը՝ բիզնեսմեններին, երրորդը՝ գեներալիտետին: Ըստ այս կազմակերպության՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել:

«Հրապարակը» նշում է, որ կազմակերպությունը խոստացել է որոշ ժամանակ անց հրապարակել այդ տվյալները, սակայն պնդում է, որ դա չի լինի այս նախագահական ընտրությունների ընթացքում:

Օրաթերթը նշում է, որ որքան էլ այդ կազմակերպությունը հայտարարի, թե առաջիկա քաղաքական զարգացումներում առանձնապես դեր չունի, սակայն լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ «այդ կազմակերպությունում ներառված մարդիկ հիմարներ չեն, եթե չասենք` հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող, լավ տեղեկացված պերսոններ են»:

Թերթը հայտնում է նաև, որ «օրերս մամուլում հիշատակված «Մհերի դուռ» կազմակերպությունը, որը հայոց հին միջնաբերդերից մեկում 1912 թ. 02 ամսի 12-ին Իսպանիայի Տոլեդո քաղաքից բերված թրերի վրա երդման ծիսակարգ է կատարել, օրդեն է և իր «փիլիսոփայությունը» խարսխում է հին շումերների քաղաքակրթության վրա ու «տիեզերքի թվային արտացոլանքն» է: