Home / Տեսանյութեր / Մերկ Մուհամեդ Մարգարեն «ստիպել» է Ֆրանսիային փակել դեսպանատներն ու դպրոցները

Մերկ Մուհամեդ Մարգարեն «ստիպել» է Ֆրանսիային փակել դեսպանատներն ու դպրոցները

Ուրբաթ Ֆրանսիան շուրջ 20 երկրներում կփակի իր դեսպանատներն ու դպրոցները այսօր Ֆրանսիական երգիծական  Charlie Hebdo շաբաթաթերթի կողմից հրատարակված համարի պատճառով, որում ներկայացված են Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Hurriyet-ի տվյալներով՝ շաբաթաթերթում պատկերված նկարներից երկուսում Մուհամեդ Մարգարեն մերկ է: Այս փաստը կարող է կրկին մահմեդականների զայրույթի պատճառ դառնալ, հետևաբար Ֆրանսիայի այս քայլը նպատակ ունի կանխարգելելու հնարավոր հարձակումները, որոնք հաճախ տեղի են ունենեում ուրբաթօրյա աղոթքից հետո:

Այս կանխարգելիչ միջոցառումները պայմանավորված են նաև վերջին օրերին արաբական մի շարք երկրներում հակաիսլամական ֆիլմի պատճառով ԱՄՆ դեսպանատների վրա իրագործվող հարձակումներով: