Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակեց իրեն քննադատող նախկին պատգամավորին

Սերժ Սարգսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակեց իրեն քննադատող նախկին պատգամավորին

ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները նույնպես վերապահվել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագահի մշտական ներկայացուցիչ էր նշանակվել սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Գառնիկ Իսագուլյանին: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նա չկարողացավ պատգամավոր ընտրվել Վանաձորից՝ պարտվելով անկուսակցական Էդմոն Մարուքյանին:

Նշենք նաև, որ 2003 թվականի մայիսին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը քննադատում էր Սերժ Սարգյանին՝ պնդելով, որ թոշակառուներին տրվող գումարները ցածր են, քանի որ «Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյում ղումար ա խաղում»: Դալլաքյանի ելույթով տեսահոլովակը մինչև հիմա տեղադրված է Youtube կայքում: