Home / Հայաստան / Իրանի նախագահի խորհրդականը 6 ամիս բանտում կանցկացնի

Իրանի նախագահի խորհրդականը 6 ամիս բանտում կանցկացնի

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական և IRNA լրատվական գործակալության տնօրեն Ալի Ակբար Ջավանֆեքրը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել երկրի հոգևոր առաջնորդին «վիրավորող» նյութեր հրապարակելու համար,  հայտնում է BBC-ն:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, վերջին մեկ տարվա ընթացքում Ահմադինեժադի  տասնյակ համախոհներ են ձերբակալվել:

Նախագահի խորհրդականին ձերբակալել են չորեքշաբթի: Ինչպես հայտնում են լրագրողները, Ջավանֆեքրի ձերբակալությունը Ահմադինեժադի և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի միջև քաղաքական պայքարի հետևանք է:

Դատարանը վիրավորական է ճանաչել խորհրդականի խոսքերն այն մասին, որ փարանջա կրելը զուտ իրանական ավանդույթ չէ: