Home / Հայաստան / ԲՀԿ-ն Աղվան Հովսեփյանի քայլը քաղաքական հետապնդում է որակում

ԲՀԿ-ն Աղվան Հովսեփյանի քայլը քաղաքական հետապնդում է որակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:  Այս մասին ասված է ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն  գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը», – ընդգծում են հայտարարության հեղինակները։