Home / Տեսանյութեր / «Էրեբունի-Երևան»-ին ընդառաջ մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացնեն

«Էրեբունի-Երևան»-ին ընդառաջ մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացնեն

Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:

«Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները և քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի  նաև անհրաժեշտ պարագաներով»,-նշել է Տարոն Մարգարյանը: