Home / Հայաստան / ԱԺ նախագահը չի բացառում, որ Օսկանյանի տեղը կարող է լինել որևէ ՀՀԿ-ական

ԱԺ նախագահը չի բացառում, որ Օսկանյանի տեղը կարող է լինել որևէ ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը տվել է անհրաժեշտ պարզաբանումները՝ կապված Նյու Յորքի Հարավային շրջանի նրա դեմ կայացրած վճռի հետ, որով դատարանը Այվազյանին պարտավորեցնում է 37 միլիոն դոլար վճարել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանից հետո ԱԺ-ում նույն կարգավիճակում կարող է հայտնվել Վարդան Այվազյանը:

Լրագրողները Աբրահամյանին նաև հարցրել են, թե արդյոք հնարավոր է, որ անձեռնմխելիությունից զրկելու և որևէ գործում որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն քննարկվի նաև որևէ ՀՀԿ-ական պատգամավորի դեպքում:

«Ես ոչինչ չեմ բացառում», – ասել է ԱԺ նախագահը:

Նշենք, որ այս պահին քվեարկությունը շարունակվում է: ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները քվեարկում են Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործում որպես մեղադրյալ ներգրավելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ: Մյուս խմբակցությունները բոյկոտում են քվեարկությունը: