Home / Հայաստան / Ծառուկյանը դեռ կարող է սատարել Սերժ Սարգսյանին. ԱԺ նախագահը հույսը չի կորցրել

Ծառուկյանը դեռ կարող է սատարել Սերժ Սարգսյանին. ԱԺ նախագահը հույսը չի կորցրել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անհիմն է համարել իր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին ասեկոսեները: Այսօր նա այս մասին ասել է Ազգային Ժողովում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նաև նշել է, որ դեռևս հույս ունի, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

Նշենք, որ ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը խնամիներ են: ԲՀԿ-ն նախորդ նախագահական ընտրություններին սատարել էր Սերժ Սարգսյանին, ապա կոալիցիա կազմել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ:

2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիայի մեջ մտնել: Կուսակցությունն առայժմ չի հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին: