Home / Հայաստան / ՀԱԿ պատգամավորը շնորհավորել է Վրաստանի ընդդիմությանը, գովել Սահակաշվիլիին

ՀԱԿ պատգամավորը շնորհավորել է Վրաստանի ընդդիմությանը, գովել Սահակաշվիլիին

Այսօր Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խմբակցության անունից  շնորհավորել է վրաց ժողովրդին,  վրացական ընդիմությանը՝ բարձր կազմակերպվածությամբ ընտրություններ անցկացնելու համար:

«Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը՝ ի դեմս Սահակաշվիլիի, ընդունել են ընտրությունների արդյունքները:  Սահակաշվիլին հայտարարեց իր ընդդիմություն անցնելու մասին, նրա կողմից սա լուրջ քաղաքական գործչի, երկրի իսկական ղեկավարի արժանի դիրքորոշում էր, որի համար իսկապես արժե շնորհավորել վրաց ժողովրդին, բոլոր քաղաքական ուժերին», – ասել է Արամ Մանուկյանը:

Վերջինս նշել է, որ այդքանով Վրաստանը ժողովրդավարության ճանապարհին կարևոորագույն քայլ է կատարել:

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն նախնական տվյալներով խորհրդարանում ավելի շատ ձայն է հավաքել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը: