Home / Տեսանյութեր / Հայաստանցուն ձերբակալել են արկեր գողանալու կասկածանքով

Հայաստանցուն ձերբակալել են արկեր գողանալու կասկածանքով

Ռուսաստանի Զաբայկալյե շրջանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ում կասկածում են Ցուգոլի ռազմափորձադաշտից (պոլիգոն) զինամթերք գողանալու մեջ:

Զինծառայողները և իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են կանխել գողությունը:

«Ձերբակալվել է 34-ամյա Հայկ Մանուկյանը, ով բնակվում է Օլովյանինսկի շրջանի Ստեպ ավանում: Նրա «Գազել» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները գտել են 100 մմ տրամաչափի 19 արկեր: Ըստ նախնական վարկածի, Մանուկյանն արկերը գողացել էր հետագայում դրանցից գունավոր մետաղ հանելու և սպառելու համար», – «Կոմերսանտին» հաղորդել են շրջանային դատախազությունից: