Home / Հայաստան / Հայերի հայրենիքը կողքն է, իսկ նրանք Վրաստանում են ապրում. Իվանիշվիլին զարմանում է

Հայերի հայրենիքը կողքն է, իսկ նրանք Վրաստանում են ապրում. Իվանիշվիլին զարմանում է

The New Times պարբերականը հարցազրույց է հրապարակել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Զրույցի այն հատվածում, որտեղ նա պատմում է հայրենիք վերադառնալու իր որոշման մասին, քաղաքական գործիչը հայտարարում է, որ վրացիների մոտ դա գենետիկորեն է ամրապնդված և զարմանք հայտնում, որ Վրաստանում հայեր են ապրում:

Խոսելով Ֆրանսիայից վերադառնալու պատճառների մասին՝ նա նշում է, որ «վրացիներն այդպիսինն են, կապված են իրենց հողին:

«Մեր բնավորությունն է այդպիսին: Այ, մեզ մոտ ապրում են հայերը: Ես զարմանում եմ՝ իրենց հայրենիքը կողքն է, իսկ իրենք այստեղ են ապրում: Ջեզ համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես Ֆրանսիայում էի ապրում, մեկ տարի ԱՄՆ-ում, և սկսեցի երազումս իմ գյուղը տեսնել, իմ հողը…», – ասել է Իվանիշվիլին: