Home / Հայաստան / Օսկանյանը կոնտակտի չի գնա իրավապահ մարմինների հետ. փաստաբան

Օսկանյանը կոնտակտի չի գնա իրավապահ մարմինների հետ. փաստաբան

Այսօր ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179 և 180 հոդվածների (յուրացում և փողերի լվացում համապատասխանաբար) հատկանիշներով՝ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամին ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի կողմից ուղարկված 2 միլիոն դոլարի հետ:

Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ նա հրաժարվել էր ցուցունք տալուց նաև այն ժամանակ, երբ դեռևս չէր ներգրավվել գործում որպես մեղադրյալ:

«Օսկանյանը համարում է, որ սա քաղաքական հետապնդում է և որևէ կոնտակտ իրավապահ մարմինների հետ համարում է համագործակցություն այս կեղծ գործին», – պարզաբանել է Օսկանյանի փաստաբան Կարեն Աթանեսյանը: