Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը դատախազին պարգևատրել է գործերը կոծկելու համար. կարծիք

Սերժ Սարգսյանը դատախազին պարգևատրել է գործերը կոծկելու համար. կարծիք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սխալ պարգևատրումներ է կատարում: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է 2007 թվականի օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը:

«Սեպտեմբեր ամսին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի շքանշանով պարգևատրեց դատախազ Հարություն Հարությունյանին, այն մարդուն, որը Օհանջանյանի գործով  չկարողացավ մեղադրականը պաշտպանել դատարանում: Նույն Սերժ Սարգսյանը, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնում նշանակելով Գևորգ Կոստանյանին, հանձնարարական տվեց, որպեսզի մի քանի երեխաների գործերի քննություններ կատարվեն իր հսկողության տակ և այդ գործերին արժանի գնահատական տրվի: Գևորգ Կոստանյանը շատ լավ իմանալով, թե ով է Հարություն Հարությունյանը, նրան ներկայացնում է պարգևատրման: Ես խնդրում եմ Սերժ Սարգսյանը իմանա, թե ում է պարգևատրում, թող հետաքրքրվի, թե ինչո՞ւ է  Գևորգ Կոստանյանը ներկայացրել նրան»,- ասել է Սուրեն Օհանջանյանը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ Հարություն Հարությունյանին պարգևատրում են գործեր կոծկելու համար:

«Ինքը կուլ է տալիս մեր բոլորի կողմից հնչեցրած վիրավորանքները, և այդ պարգևատրումը նրան տալիս են որպես փոխհատուցում այդ վիրավորանքների: Նա կարողանում է կեղծել, կարողանում է գործը տանել սխալ ուղղությամբ՝ ինչպես որ իրեն հանձնարարվում է վերադասի կողմից»,- ասել է Սուրեն Օհանջանյանը: