Home / Հայաստան / Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես առաջադրվեց որպես պատգամավորի թեկնածու

Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես առաջադրվեց որպես պատգամավորի թեկնածու

Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, հաղորդում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է իր մանդատից: Այժմ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու է Ռոբերտ Սարգսյանը:

ԱԺ պատգամավորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին: