Home / Տեսանյութեր / Ցմահ դատապարտյալի բողոքը մերժվեց

Ցմահ դատապարտյալի բողոքը մերժվեց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մերժվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի դիմում-բողոքը, որով նա խնդրում էր 1996 թվականին իր դեմ ընդունված դատավճիռն անօրինական ճանաչել և նոր քննություն սկսել:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը պնդում է, որ ինքն անմեղ է և դա ապացուցելու համար նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Ենոքյանը մեղադրվում էր համակուրսեցուն սպանելու մեջ: Սակայն հետագայում միջադեպի մասնակիցներից մեկը, ով նույնպես անցել է սպանության գործով, խոստովանել է իր մեղքը, 15 տարվա պատիժ կրել և ազատվել բանտից, իսկ Ենոքյանը շարունակում է կրել ցմահ ազատազրկում: