Home / Հայաստան / Առողջապահության ոլորտում շահութահարկ ավելի քիչ են վճարում. հարկատուներին զգուշացրել են

Առողջապահության ոլորտում շահութահարկ ավելի քիչ են վճարում. հարկատուներին զգուշացրել են

2010 թվականին առողջապահության ոլորտում գործող կազմակերպությունները ավելի շատ են շահութահարկ վճարել, քան 2011 թվականին, իսկ 2012 թվականին այդ ցուցանիշն էլ ավելի է նվազել: Այս մասին այսօր Առողջապահության նախարարությունում անցկացվող խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նա նշել է, որ ոլորտում խնդիրներ են առկա, և հարկ վճարողները թերանում են իրենց պարտականությունները կատարաելիս:

Ալավերդյանն ընդգծել է, որ իրենց հիվանդանոցներում, որտեղ մատուցվող ծառայությունների 75 տոկոսը պետպատվեր է, իսկ 25-ը՝ վճարովի, ՀԴՄ-ներ հաճախ չեն տալիս, երեկոյան ժամերին նման պրակտիկա ընդհանրապես չի կիրառվում:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը կոչ է արել մինչ այս թերացած ոլորտի հարկտուներին վճարել հարկերը: Նա նշել է, որ եթե հայտարարագրերը լրացնելու հետ կապված խնդիրներ կան, ապա Պետեկամուտների կոմիտեում պատրաստ են օգնել իրենց: Նրանք, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները կհայտնվեն ռիսկային ցուցակներում:

Խորհրդակցությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրենք չեն ցանկանում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին, սակայն հարկերը շարունակաբար չվճարելու դեպքում կդիմեն նման քայլերին: