Home / Հայաստան / Իվանիշվիլին խոստացել է փակել Բաթումիի հասարակաց տները

Իվանիշվիլին խոստացել է փակել Բաթումիի հասարակաց տները

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոսատցել է փակել Բաթումի քաղաքի բոլոր կազինոները և հասարակաց տները:

Թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում Իվանիշվիլին ասել է, որ նման հաստատությունները պետությանը մեծ եկամուտ չեն բերում և միայն «իջեցնում են երկրի վարկը»:

«Զբոսաշրջիկներին հնարավոր չէ նման հաստատություններով երկիր բերել, նրանք միայն պետության իմիջն են փչացնում: Բացի դա, պետությունն այդ ոլորտի շահույթի միայն 1 տոկոսն է ստանում», – ասել է «Վրացական երազանքի» առաջնորդը:

Բաթումիում այս պահին 4 կազինո է գործում, մոտ 30 խաղային ակումբ, և, ԶԼՄ-ների տեղեկություններով, մոտ 10 հասարակաց տուն: Տվյալ ոլորտում հաճախ ներդրումներ են կատարում Թուրքիայից եկած գործարարները, հաղորդում է Новости-Грузия-ն: