Home / Հայաստան / Այսօրվանից Հայաստանում սկսելու է ցրտել

Այսօրվանից Հայաստանում սկսելու է ցրտել

Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-21-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ:

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի + 24-ի, մինչդեռ գիշերը` +7+9: