Home / Տեսանյութեր / Իրանը կտրուկ փոխել է վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ

Իրանը կտրուկ փոխել է վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ

Արտասահմանյան ԶԼՄ-ները շարունակում են քննարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը, փորձագետները համոզված էին, որ Իրանի նախագահը չի ժամանի Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին:

«Ահմադինեժադը կարող էր հրաժարվել ժամանել Ադրբեջան՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսին հրաժարվել էր մասնակցել Կազմակերպության՝ Թեհրանում կայացած ժողովին», – նշում է BBC-ն:

Ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Գուսեյնլիի համոզմամբ՝ Ահմադինեժադի այցը Ադրբեջան վկայում է այն ծանր կացության մասին, որում հայտնվել է Իրանը:

«Ահմադինեժադին այդ այցը անհրաժեշտ էր: Այսօր Բաքուն Թեհրանին անհրաժեշտ է՝ ինչպես երբևէ: Ի դեմս Ադրբեջանի Իրանը տեսնում է հուսալի գործընկերոջ», – ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցներն իրենց արդյունքը տվեցին:

«Իրանը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Իրանի իշխանություններն արգելել են «Սահար» հեռուստաընկերությանը հակաադրբեջանական հաղորդումներ ցույց տալ: Իր հերթին, պաշտոնական Բաքուն բացասական գնահատական է տվել Հարավային Ադրբեջանի ինքնակողմնորոշման մասին ամերիկացի կոնգրեսականի գաղափարին», – ասել է Գուսեյնլին: