Home / Տեսանյութեր / «Ազատ դեմոկրատները» կաշկանդված չեն «Ժառանգություն» խմբակցության որոշումներով. հայտարարություն

«Ազատ դեմոկրատները» կաշկանդված չեն «Ժառանգություն» խմբակցության որոշումներով. հայտարարություն

Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելի են ԱԴ-ի համար: Այս մասին ասված է կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը:

Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով», – նշում են  հայտարարության հեղինակները: