Home / Տեսանյութեր / ՔԿՎ-ն տեղեկացրել է՝ ով էր կտրել իր ճկույթը և ինչու են բանտում հացադուլ անում

ՔԿՎ-ն տեղեկացրել է՝ ով էր կտրել իր ճկույթը և ինչու են բանտում հացադուլ անում

Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այսօր կալանավայրից լրատվամիջոցներին ուղղած նամակի հեղինակների մասին` նշելով, թե ինչ հոդվածներով են նրանք դատապարտված և ինչ վարք են դրսևորում ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ դատապարտյալները հացադուլ են հայտատարել`բողոք արտահայտելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:

Ըստ հաղորդագրության` կալանավորներից մեկը նախկինում երկու անգամ դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, թրաֆիքինգի հոդվածով մեղավոր ճանաչված Արթուր Խաչատրյանն է, ով երեք օր առաջ հացադուլ է հայտարարել: Նա բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից: Մյուս հացադուլ անողներից է կալանավոր Վարդան Դեմիրճյանը, ով մեղադրվում է սպանության փորձի, գույքը դիտավորությամբ ոչնչացում և պաշտոնական փաստաթուղթ կեղծում կատարելու մեջ, և դատապարտյալ Կարեն Թառոյանը, ով մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ մահ առաջացնելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Համաձայն ՔԿՀ մլրատվական ծառայության, Թառոյանը չսպասելով որևէ պատասխանի, ժամը 01:15-ին կատարել է ինքնավնասում` կտրելով աջ ձեռքի ճկույթի միջին հատվածը: Նա անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:

«Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել և ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր և կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ: