Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ը Պանթեոն և Եռաբլուր այցելեց (ՖՈՏՈ)

ՀԱԿ-ը Պանթեոն և Եռաբլուր այցելեց (ՖՈՏՈ)

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Պանթեոն և Եռաբլուր, հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների զոհ դարձած պետական այրերի՝ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Այն պահին, երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչները Պանթեոն են եկել, այնտեղ են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: