Home / Տեսանյութեր / Քլինթոնը հեռանալու է. Օբամայի հետ դեռ չի խոսել

Քլինթոնը հեռանալու է. Օբամայի հետ դեռ չի խոսել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը  հայտարարել է, որ հրաժարական է տալու զբաղեցրած պաշտոնից ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:

Այս մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Ես պատրաստվում է հեռանալ նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո, դա է իմ ծրագիրը», – հայտարարել է Քլինթոնը:

Պետքարտուղարն ասել է նաև, որ առայժմ հնարավորություն չի ունեցել զրուցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, քանի որ վերջինս զբաղված է նախընտրական արշավով:

«Հույս ունեմ՝ շուտով մենք կքննարկենք գործերի հանձնման հետ կապված մանրամասները», – նշել է Քլինթոնը:

Ավելի վաղ Քլինթոնը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և կշարունակի գլխավորել ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչությունը, եթե Օբաման վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: