Home / Տեսանյութեր / Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Վարդան Օսկանյանի դիմումը

Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Վարդան Օսկանյանի դիմումը

Այսօր Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը: Պաշտպանը պահանջում էր չեղյալ համարել Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու և գործը վարույթ ընդունելու մասին քննիչի որոշումը:

Հիշեցնենք, որ Օսկանյանը մեղադրվում է ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրած գումարների յուրացման և դրանց լվանալու մեջ:

Ինչպես Epress.am-ին հայտնել է Աթանեսյանը, ով Վճռաբեկ դատարան էր դիմել հոկտեմբերի 16-ին, իր որոշման համար դատարանը որևէ հիմնավորում չի ներկայացրել:

Աթանեսյանը նաև հայտնել է, որ հետագա քայլերի մասին պատմելու համար ինքը շուտով մամուլի ասուլիս է հրավիրելու: